Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 17.12.2024թ N 154-Ա որոշման 3-րդ կետը, սեփականության իրավունքի N 20112024-06-0039 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամասի Գայի փողոց 6/10 հասցեում գտնվող, 44.0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 45232 (քառասունհինգ հազար երկու հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.0044 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0224/՝ 34848 (երեսունչորս հազար ութ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Կամո Ժորայի Հակոբյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Կամո Ժորայի Հակոբյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: