Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով N 09102024-06-0032, N15102024-06-0066, N 15102024-06-0040, N 15102024-06-2024, N 26022019-06-0022 վկայականները, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը.
համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, քաղաք Ալավերդի, Ս. Սպանդարյան փողոց 10/3 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0038-0520 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00876հեկտար մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0101-0158 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.15հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 375 000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀդրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0101-0156 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.02388հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0101-0157 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.24791հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 612 000 (վեց հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
5. Համայնքային սեփականություն հանդիսացող, Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-014-0301-0027 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.10013հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 330 000 (երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
6.Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
7. Հողամասերի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
8. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասերի աճուրդը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|