Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 73-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՏՏՎ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-Ի և ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋև 11.05.2021Թ-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ» ԵՎ 07․05․2022 Թ-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով  և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ«ՏՏՎ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի  և  Ալավերդի  համայնքի միջև 11.05.2021թ-ին կնքված «Ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման» պայմանագրում արտացոլված չէ Պայմանագրի կնքմանը նախորդած գրավոր բանակցություններում Ընկերության ստանձնած բացարձակապես որևէ պարտավորություն, Պայմանագրի կնքման օրվանից մինչ օրս «ՏՏՎ Քոնսալթինգ» ՍՊԸ իրականացրել է բացառապես սեփական տնտեսական շահով պայմանավորված գործունեություն, հաշվի առնելով Ալավերդի համայնքի շահը՝  համայնքի ավագանին որոշում է.

 

1 Տալ համաձայնություն  «ՏՏՎ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի  և  Ալավերդի  համայնքի միջև 11.05.2021թ-ին կնքված «Ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման»  և 07052022թ-ին կնքված «Անշարժ գույքի վարձակալության» պայմանագրերի լուծմանը։

2․ Ալավերդի համայնքի ղեկավարին՝  օրենքով սահմանված կարգով կազմակերպել վերոնշյալ պայմանագրերի լուծման գործընթացը։

3 Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner