Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 192
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2020 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՊԱՅՄԱՆՈՎ) ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ,ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25.12.2019Թ. N 410-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասովՀայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ, 64-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության  29.12.2005թ.2387-Ն որոշումով և հիմք ընդունելով Արսեն Գառնիկի Միսկարյանի դիմումը, անձնագրի պատճենը, Հայաստանի Հարնապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2019թ. թիվ ԼԴ2/1359/02/19 քաղաքացիական գործով վճիռը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության և հողամասի հատակագծերը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ալավերդի համայնքի Դեբեդ թաղամասի արևելյան մասում գտնվող, 847.7 քմ մակերեսով շինությունների (գրասենյակների) նկատմամբ ճանաչել Արսեն Գառնիկի Միսկարյանի սեփականության իրավունքը:
2. Շինության գործառնական նշանակությունը համարել փոփոխված, որպես հասարակական նշանակության (գրասենյակներ):
3. 
Ալավերդի համայնքի Դեբեդ թաղամասի արևելյան մասում գտնվող հասարակական գրասենյակներին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Դեբեդ թաղամաս, N 38/6 փոստային հասցե:
4. Վերականգնել 
համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Դեբեդ թաղամաս, N 38/6 հասցեում գտնվող հասարակական գրասենյակների շենքի զբաղեցրած 0.1373 քմ մակերեսով (ծածկագիր՝ 06-002-0165-0003) հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը (պայմանով), հետագա գործարք կատարելու դեպքում վճարելով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
5. 
Հողամասում առկա է ինքնակամ կառուցված ընդհանուր 62.89 քմ արտաքին մակերեսով (ներքին 50.7 քմ մակերեսով) կաթսայատուն, որը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով: 
6. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:           
7. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:     
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
9. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 25.12.2019թ. 
«Հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, սեփականության իրավունքով (պայմանով) գրանցելու, գույքի սեփականության իրավունքը ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին» N 410-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՎԱՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վալերի Մինասյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner