Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Մխիթար Եղիշի Բարսեղյանի կողմից լիազորված անձ՝ Արարատ Արամի Վահրամյանի դիմումը, անձնագրի պատճենը, լիազորագիրը, իրավունքի պետական գրանցման թիվ 03092025-06-0025 վկայականը, Արդվի գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 03․09․2025թ․ թիվ 5458 փոստային հասցեի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը՝
որոշում եմ
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Արդվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-017-0010-0014 գրանցված 0․15 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Արդվի, 10-րդ փողոց, 2 փոստային հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: