Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի 28.08.2018թ. № ՀՀ/023/12292-18 գրությունը և ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 21.08.2018թ. հաստատված Ալավերդի համայնքի 2018թ. բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 2-ը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի 2018 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում տնտեսված և փոփոխման ենթակա միջոցառումների գումարներն ուղղել «Բնապահպանություն» և «Առողջապահություն» բաժիններով իրականացվելիք աշխատանքներին և հաստատել փոփոխված նոր ծրագրերը` համաձայն հավելվածի: |