Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2024 թ.

ՌՈՒԴՈԼՖ ՌԱԶՄԻԿԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, N 13122023-06-0053 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ 0.00387 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՈՒՅՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՃԻՇՏ ՏԵՂԱԴԻՐՔՈՎ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման IV գլխի 31-րդ կետի 2) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ռուդոլֆ Ռազմիկի Նիկողոսյանի կողմից լիազորված անձ Տարոն Էվոյանի դիմումը, անձնագրի պատճենը, լիազորագիրը, սեփականության իրավունքի N 13122023-06-0053 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հատակագծերը և 08.08.2024թ. մասնագիտական եզրակացությունը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամասում, 1/5-17ա հասցեում գտնվող, N 13122023-06-0053 վկայականով գրանցված 0.00387 հա մակերեսով հողամասը կադաստրային քարտեզում արտացոլել ճիշտ տեղադիրքով՝ հողամասի տեղադիրքը համապատասխանեցնելով իրական տեղադիրքին՝ համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2.Նշված հողամասի մակերեսի փոփոխություն չի կատարվել:

3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, մարզ Լոռի, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում, 1/5-17ա հասցեում, կադաստրային քարտեզի 06-002-0150-0203 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում գտնվող ավտոտնակի հասցեն վերահասցեավորել և տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամասում, Գայի փողոց, 6/12 փոստային հասցեն։

5.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8ffa69b8-dfab-46b2-b81c-19edd9d11fe9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner