Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2018 թվականի մայիսի 24-ի N 157-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 31-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2018 թվականի բյուջեի մեջ փոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Մ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերականգնվող ավտոմոբիլային ճանապարհի իրացման գոտում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու և օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի տարածքում գտնվող (06-022-0225-0163 ծածկագրով) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Կաճաճկուտ գյուղի տարածքում գտնվող անասնագոմի և զբաղեցրած հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. «Ալավերդի համայնքի 2019 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր»-ը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
|