Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 15.03.2024թ N 32-Ա որոշման 1-ին կետը, սեփականության իրավունքի N 19012024-06-0056 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 6/3 հասցեում գտնվող, 75.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ 196650 (մեկ հարյուր իննսունվեց հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-112-0436-0012/՝ 514800 (հինգ հարյուր տասնչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Ռուբեն Հմայակի Նիազյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Ռուբեն Հմայակի Նիազյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: