Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 479 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 828-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կողմից 06/05/2024թ N 01/111.6/03933-2024 գրությամբ տրված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Լոռու մարզի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-060-0036-0001 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության 0.10016 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի կադաստրային քարտեզի 06-060-0036-0001 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․10016 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 18-րդ փողոց, 7 փոստային հասցեն։
4.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: