Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 04.08.2005թ. N 1440-Ն որոշումով, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, Կադաստրի կոմիտեի 19/03/2025թ. Կ-19032025-06-0212 որոշումը՝
որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային 06-073-0233-0001 ծածկագրով, 0.12258 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ նշանակության՝ ցածրարժեք հողատեսքը փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ II կարգի ջրովի վարելահողի:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: