Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի և հասարակական կառուցապատման նշանակության հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 2. Հաստատել մեկնարկային գները` համաձայն աղյուսակի: 3. Սահմանել` աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ` մեկնարկային գնի 5%-ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |