Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 11-ի N 104-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 15-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
2. Համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ աղբատար մեքենաները «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան)
3. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ. Ս.Խեչումյան) |