Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով,հիմք ընդունելով Դավիթ Ժորայի Բոչոլյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2793007 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 05.02.2024թ. տրված N 616 տեղեկանքը՝ որոշում եմ.
1.Օրինականացնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղ, 34-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, 06-112-0013-0012 կադաստրային ծածկագրով, Դավիթ Ժորայի Բոչոլյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.12194 հա մակերեսով հողամասում, 2020թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024EPV3ZZ ծածկագրով հաշվառված, 187.7 քմ արտաքին մակերեսով (156.1 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը, ընդհանուր՝ 47.3 քմ արտաքին մակերեսով (38.0 քմ ներքին մակերեսով) օժանդակ շինությունները՝ անասնաշենքը և պարիսպը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Օրինականացված բնակելի տան համար սահմանված 164050 (մեկ հարյուր վաթսունչորս հազար հիսուն) ՀՀ դրամ և օժանդակ շինությունների համար սահմանված 24805 (քսանչորս հազար ութ հարյուր հինգ) ՀՀ դրամ արժեքներով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: