ամաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 34-րդ հոդվածի՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի « Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայացվելիք ծրագրերի նպատակահարմարությանը համաձայնություն տալու մասին » N 119- Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ․
1․1 որոշման 1-ին կետում նշված «Ալավերդի համայնքի թիվ 4 մանկապարտեզի մեկ մասնաշենքի և բակի վերանորոգում՝ շենքի ջերմամեկուսացմամբ ու Կաճաճկուտ գյուղի նախակրթարանի վերանորոգում» արտահայտությունը կարդալ նոր՝ «Ալավերդի համայնքի թիվ 1 մանկապարտեզի ու Կաճաճկուտ գյուղի նախակրթարանի վերանորոգում» խմբագրությամբ
1․2 որոշման 1-ին կետում ավելացնել «Ալավերդի համայնքի ներհամայնքային հանրային տրանսպորտի երթուղային ցանցի սպասարկման համար ավտոբուսների ձեռքբերում» արտահայտությունը
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։