Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հյուսիսային մասում գտնվող, 06-002-0038-0005 ծածկագրից առանձնացված 0.0057 հա մակերեսով հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկի փողոց, 40/45 հողամաս փոստային հասցե: