Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 106
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0050-0238 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն և 09.08.2007թ. N 1032-Ն որոշումներով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 30082022-06-0046 վկայականը, ՀՀ համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 14.08.2023թ. տրված N 1/փ 236 դրական եզրակացությունը՝

համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0050-0238 ծածկագրում գտնվող, 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների հողեր գործառնական նշանակության համայնքային գերեզմանատան կառուցման և սպասարկման համար:
2.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.
Ալավերդի  համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում նոր գերեզմանոց կառուցելու նպատակով հատկացնել համայնքային սեփականության, կադաստրային քարտեզի 06-002-0050-0238 ծածկագրում գտնվող, 0.2 հա մակերեսով հողամասը:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner