Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի դրույթով և հիմք ընդունելով Ալավերդու համայնքապետարանի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով»-ի 16.09.2021թ. արձանագրությունը որոշում եմ՝
1.Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3/1 19 հասցեի բնակիչ Նորա Ղազարի Հակոբյանին նշանակել քաղաքացի Լյուդմիլա Վլադիմիրի Միրաքյանի /ծնված՝ 14.06.1961թ./ պատրոն /օգնական/:
2.Նորա Ղազարի Հակոբյանին իրավունք վերապահել ստանալու և տնօրինելու Լյուդմիլա Վլադիմիրի Միրաքյանին հասանելիք թոշակը, նպաստը և դրամական այլ մուտքերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: