Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հիմք ընդունելով քաղաքացի Արարատ Ֆրունզիկի Այվազյանի դիմումը, անձնագրերի պատճենները, Օձուն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․05․1991թ․ N 1 որոշումից տրված քաղվածքը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 28․04․2025թ․ թիվ 2361 փոստային հասցեի և 28․04․2025թ․ թիվ 2361 կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքները, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0029-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․11765 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ֆիզիկական անձանց՝ Ֆրունզե Հարությունի Այվազյանին (ծնված՝ 16․06․1952թ․), Հայկանուշ Վարդանի Այվազյանին (ծնված՝ 02․01․1958թ․), Սուսան Ֆրունզեյի Այվազյանին (ծնված՝ 27․12․1976թ․), Արսեն Ֆռունզեի Այվազյանին (ծնված՝ 14․10․1979թ․) և Արարատ Ֆրունզիկի Այվազյանին (ծնված՝ 25․02․1981թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1975 թվականին կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ հացատունը, թռչնանոցը, անասնաշենքը և պարիսպը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Ֆրունզե Հարությունի Այվազյանի (ծնված՝ 16․06․1952թ․), Հայկանուշ Վարդանի Այվազյանի (ծնված՝ 02․01․1958թ․), Սուսան Ֆրունզեյի Այվազյանի (ծնված՝ 27․12․1976թ․), Արսեն Ֆռունզեի Այվազյանի (ծնված՝ 14․10․1979թ․) և Արարատ Ֆրունզիկի Այվազյանի (ծնված՝ 25․02․1981թ․) ընդհանուր համատեղ սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0029-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 1-ին փողոց, 67 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: