|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2019 թվականի N 14-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՃԱՃԿՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ (02-054-0113-0001 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԳՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն հանդիսացող, Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող (02-054-0113-0001 ծածկագրից առանձնացված) 0.2863 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այգու նկատմամբ կայացնելու վարձակալության իրավունքի մրցույթ: 2. Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 25000 դրամ, սահմանել` մրցույթիմասնակցությանվճար 15000 դրամ, քայլիչափ` մեկնարկայինվճարի 5%-իչափով: 3. Գյուղատնտեսականնշանակությանայգինտրամադրվումէ 25 (քսանհինգ) տարիժամանակով: 4. Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -10 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|