Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Պարգև Սարգսի Օհանյանի դիմումը, անձնագրի պատճենը, 16․12․2024թ․ N 6019 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0034-0004 և 06-022-0034-0006 ծածկագրերում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․03 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ֆիզիկական անձանց՝ Պարգև Սարգսի Օհանյանին (ծնված՝ 04.10․1974թ.) և Պավլե Սարգսի Օհանյանին (ծնված՝ 04.08․1963թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1990 թվականին կառուցված բնակելի տունը և անասնաշենքը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Պարգև Սարգսի Օհանյանի (ծնված՝ 04.10․1974թ.) և Պավլե Սարգսի Օհանյանի (ծնված՝ 04.08․1963թ.) ընդհանուր բաժնային սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0034-0006 և 06-022-0034-0004 ծածկագրերում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 4-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 2 փոստային հասցեն։
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: