Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 10-րդ հոդվածի համաձայն հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործարք, եկամուտ, գույք, գործունեության տեսակ (այդ թվում՝ գործողություն կամ գործառույթ) կամ ցանկացած այլ օբյեկտ, որի առկայությունը կամ որի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը կամ որի կատարումը, Օրենսգրքին համապատասխան, հարկ վճարողի մոտ առաջացնում է հարկի հաշվարկման կամ վճարման պարտավորություն:
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մադան թաղ., 26 տան բնակիչ, քաղաքացի Սևադա Սանասարի Հովհաննիսյանը հանդիսանալով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի սեփականատեր չի վճարել գույքահարկի վճարը, որի արդյունքում գոյացել է 189564 ՀՀ դրամ գույքահարկի պարտավորություն:
Ելնելով վերոգրյալից՝ որոշում եմ
1. Սևադա Սանասարի Հովհաննիսյանից (հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Մադան թաղ. , 26 տ. ) գանձել 189564 ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի բյուջեի 900265121047 հաշվեհամարին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո՝ 2 ամսվա ընթացքում:
4. Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: