Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԳԱԳԻԿԻ ԳԱԶԱԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԱՍԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, հիմք ընդունելով Արմեն Գագիկի Գազազյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2281723 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, «ԹԻՎ 1 ԲՇՏ» կողմից 11.11.2024թ. տրված N 0-50 տեղեկանքը,, «ՔԾՓԿ» ԲԲ ընկերության կողմից 19.11.2024թ. տրված N 15/319 դրական եզրակացությունը՝

որոշում եմ.

1. Օրինականացնել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամաս 60 հասցեում գտնվող, 06-002-0050-0071 կադաստրային ծածկագրով, Արմեն Գագիկի Գազազյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0773 հա մակերեսով հողամասում, 2015թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023WLKKPA ծածկագրով հաշվառված, 215․3 քմ արտաքին մակերեսով (191․4 քմ ներքին մակերեսով) բնակելի տան մասը և կատարված 1 հատ միջնորմի ձևափոփոխությունը։

2. Ինքնակամ կառուցված շինությունը և կատարված ձևափոխությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Օրինականացված բնակելի տան և կատարված ձևափոխության համար սահմանված 261507 (երկու հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր յոթ) ՀՀ դրամ արժեքներով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկասար Գալստյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ef509d4a-774f-4293-905b-7d8ee876fb99



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner