Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Վրեժ Գուրգենի Հախվերդյանի դիմումը, գրանցված իրավունքի N 15092023-06-0025 վկայականը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
որոշում եմ․
1.Վրեժ Գուրգենի Հախվերդյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնք, Ճոճկան գյուղ, 5-րդ փողոց, 14 հասցեում գտնվող, կադաստրային 06-069-0070-0030 ծածկագրով, 0.056142 հա մակերեսով հողամասում առկա վարսավիրանոցի տեղադիրքը հաստատել և կադաստրային քարտեզում կատարել ուղղում՝ համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:
2.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: