Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով`համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող` Աքորի գյուղի, 2008թ. արտադրության ԴՏ-75վ մակնիշի տրակտորը 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, 2013թ. արտադրության ՍԱԶ - 3507 մակնիշի բեռնատար ավտոմեքենան (պետհամարանիշը՝ 120 ԼԼ 70), 2250000 (երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, Կաճաճկուտ գյուղի, 1990թ. արտադրության Տ-170 մակնիշի բուլդոզերը 7233000 (յոթ միլիոն երկու հարյուր երեսուներեք հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, Հաղպատ գյուղի, 2014թ. արտադրության «Բելառուս» 81.1 մակնիշի տրակտորը (գործարանային համար՝ 808185415, շարժիչի համար՝ 845791) 7000000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, 2013թ. արտադրության Լ-131-7 մակնիշի փխրեցուցիչը 520000 (հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով և Ջիլիզա գյուղի, 1985թ. արտադրության ՄՏԶ-82 մակնիշի տրակտորը 341500 (երեք հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին՝ կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով: 2. Հանձնարարել համայքի ղեկավարին՝ կնքելու վերոգրյալ տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական տեխնիկայի անհատույց օգտագործման պայմանագրեր:
|