Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Նարեկ Արշակի Հախինյանի դիմումը, գրանցված իրավունքի N 09092020-06-0034 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը և 21.01.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ․
1.Կատարել N 09092020-06-0034 սեփականության իրավունքի վկայականով Նարեկ Արշակի Հախինյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած՝ 0.001853 հեկտար մակերեսով հողամասի տեղադիրքի ճշտում և հաստատել փաստացի ճիշտ տեղադիրքը կադաստրային քարտեզում, համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Նշված հողամասի սահմանային և գծային չափերի փոփոխություններ չեն կատարվել:
3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: