Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) ենթակետով, 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ կետով, 75-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետով, 60-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 18.04.2025թ. N 48-Ա որոշումը, համայնքի սեփականության իրավունքի N 03022017-06-0029 վկայականը՝
որոշում եմ.
1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Շնող գյուղ, 1-ին փողոց, 7 հասցեում գտնվող, մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.18334 հեկտար մակերեսով, կադաստրային 06-088-0081-0005 ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 03022017-06-0029) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «ՀԵՔԻԱԹ» մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: