Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի ՝
համայնքի ավագանին որոշում է. 1.Լուծարել «Օձունի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու՝ 2013 թվականի հունիսի 26-ի՝ « «Օձունի մշակույթի տուն» Համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասին» թիվ 23-Ա որոշումը։ 3. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով 3.1 Հարություն Ձավարյան- Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ , հանձնաժողովի նախագահ 3.2 Դավիթ Սարգսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3․3 Արմինե Երիցյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3.4 Տիգրան Սարգսյան- «Օձունի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնտեսվար, հանձնաժողովի անդամ 3․5 Հայկուշ Պետրոսյան - «Օձունի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի գրադարանավար, հանձնաժողովի անդամ 3․6 Ամրաստան Ջանինյան - Օձուն վարչական տարածքի ղեկավար, հանձնաժողովի անդամ 3.7 Ռոմիկ Վարդանյան- Արևածագ վարչական տարածքի ղեկավար, հանձնաժողովի անդամ 3․8 Ալլա Թարմինյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ, հանձնաժողովի անդամ 3․9 Հեղինե Ճիճիլյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ 4. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |