|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 փետրվարի 2020 թվականի N 5-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 27-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 27-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան և Ալավերդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված և 2019 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի ավագանու 20․01․2020թ․ N 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, N 75/3 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սողոմոն Թեհլերյան փողոց, N 1/2 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 2/33-49/3 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 8. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղի տարածքում գտնվող կիսակառույց շինության և զբաղեցրած հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ակներ թաղամասի վարչական սահմաններում գտնվող 0․16 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ակներ թաղամասի վարչական սահմաններում գտնվող 0․07865 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 11. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին թաղամասի վարչական սահմաններում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրելու և հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 12. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |
Կողմ -10 ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(480.94 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|