Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 28.07.2022թ N 254-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 05082022-06-0049 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Արտակ Լյովայի Հակոբյանն ընդունել է նկուղով, բաց պատշգամբով մառանը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Օսիպյան փողոց, 6 մառան հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 28.07.2022թ N 254-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 30.38 քմ արտաքին մակերեսով (28.3 քմ ներքին մակերեսով) նկուղով, բաց պատշգամբով մառանը՝ 62461 (վաթսուներկու հազար չորս հարյուր վաթսունմեկ) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00311 հա մակերեսով հողամասը՝ 24631 (քսանչորս հազար վեց հարյուր երեսունմեկ) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Արտակ Լյովայի Հակոբյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում նկուղով, բաց պատշգամբով մառանի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից: