Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարի 01-ի դրությամբ համայնքի ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 13835.0 հազ. դրամ` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները. Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերն ավելացնել 13835.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5112 - 1469.0 հազ. դրամ, հոդված 5113 - 12366.0 հազ. դրամ): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|