Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ՝ ՏՎՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 24.01.2025թ. N 169-Ա, 27.12.2024թ. N 1931-Ա, 05.12.2024թ. N 1807-Ա, 24.01.2025թ. N 173-Ա, 13.12.2024թ. N 1843-Ա, 28.02.2025թ. N 386-Ա, 19/05/2023թ N 644-Ա և 31/05/2023թ. N 680-Ա, 19.12.2023թ. N 1446-Ա, 02.06.2025թ. N 886-Ա և 20.06.2025թ. N 887-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 14022025-06-0003, N 19022025-06-0052, N 26022025-06-0005, N 26022025-06-0007, N 11032025-06-0035, N 11032025-06-0038, N 07042025-06-0067, N 05112025-06-0020, N 11062025-06-0080 և N 25062025-06-0051 վկայականները, հաշվի առնելով, որ կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը`

համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս 3/1 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 24.01.2025թ. N 169-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 137.7 քմ արտաքին մակերեսով տնտեսական սենյակով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00671 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0428/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Վահրամ Սերգոյի Քառյանին։
2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովայի փողոց 7/6 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 27.12.2024թ. N 1931-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 44.3 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00293 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0027-0257/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Մանվել Սիմոնի Դավթյանին։
3. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի 61 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 05.12.2024թ. N 1807-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 18.0 քմ արտաքին մակերեսով խորդանոց սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00181 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0007-0028/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արարատ Վասիլի Վարդանյանին։
4. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Թեղուտ, 2-րդ փողոց, 2-րդ փակուղի 2 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 24.01.2025թ. N 173-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 139.0 քմ արտաքին մակերեսով անասնաշենքերը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.0417 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման ևա այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-037-0009-0012/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արթուր Մարտունի Փարեմուզյանին։
5. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 12/6 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 13.12.2024թ. N 1843-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 36.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.003686 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0201-0036/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Հայկ Ռոբերտի Թամազյանին։
6. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Քարկոփ գյուղ, 1-ին փողոց, 6/13 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 28.02.2025թ. N 386-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 50.4 քմ արտաքին մակերեսով անավարտ ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00504 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-111-0004-0114/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Մարինե Անանունի Բաղդասարյանին։
7. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 81/1 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 19.05.2023թ. N 644-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 90.6 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00906 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0039-0011/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Գայանե Սենիկի Իսոյանին։
8. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս 16/10 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 19.12.2023թ. N 1446-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 44.6 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00376 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0241/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Զոյա Վոլոդյայի Հովհաննիսյանին:
9. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովայի փողոց 1/14 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 02.06.2025թ. N 886-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 97․7 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.0039 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0027-0259/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Սեյրան Սերյոժայի Անթանեսյանին։
10. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Էնգելս թաղամաս, 6/2 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 20.06.2025թ. N 887-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 23․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00237 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0048-0042/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Ռոբերտ Ռաֆիկի Մարգարյանին։
11. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner