Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ․ N 2387-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով՝ հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման N 18022025-06-0014 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված շինությունների հատակագծերը, բաժանման սխեմաները՝ որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Ախթալա քաղաքի Խ․ Աբովյան փողոց, 21 շենք, 46 հասցեում գտնվող, սեփականության իրավունքի 18022025-06-0014 վկայականով գրանցված, հասարակական նշանակության տարածքը բաժանել՝ 91․2 քմ և 124․2 քմ մակերեսների։
2. Բաժանված՝ 91․2 քմ մակերեսով գույքին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Խ․ Աբովյան փողոց, 21 շենք, 46/1 փոստային հասցեն, իսկ 124․2 քմ մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Խ․ Աբովյան փողոց, 21 շենք, 46։
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: