Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով՝ հիմք ընդունելով Ռոլանդ Հենրիկի Եսայանի և Մհեր Հենրիկի Եսայանի դիմումը, անձնագրի պատճեները, սեփականության իրավունքի պետական գրանցման N 06082024-06-0034 վկայականը, Շնող բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 18․10․2024թ․ N 7689 փոստային հասցեի մասին տեղեկանքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասերի և շինությունների հատակագծերը, մասնագիտական եզրակացությունը, բաժանման սխեմաները՝ որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0108-0025 ծածկագրով, սեփականության իրավունքի պետական գրանցման N 06082024-06-0034 վկայականով գրանցված 7-րդ փողոց, 29/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանել՝ 0․26238 հա և 0.13116 հա մակերեսների։
2. Բաժանված՝ 0.13116 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 7-րդ փողոց, 29/4 փոստային հասցեն, իսկ 0․26238 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 7-րդ փողոց, 29/1։
3.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: