|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 173-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-014-0307-0082 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.52005 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 28.10.2010թ. «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքային սեփականության իրավունքի N 14072025-06-0015 վկայականը, քաղաքացի Աղասի Զավարյանի կողմից լիազորված անձ՝ Վարդան Մաթոսյանի դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Աղասի Վանոյի Զավարյանին ժամանակավոր օգտվելու հանձնել՝ Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-014-0307-0082 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի 0.52005 հեկտար մակերեսով հողամասը 1 (մեկ) տարի ժամկետով։ 2. Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: 3. Հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 4. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Աղասի Վանոյի Զավարյանի հետ կնքել արոտավայրից օգտվելու մասին պայմանագիր: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(802.07 Կբ)
|
 |
(6.54 Մբ)
|
 |
(1.22 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|