Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 35


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 8-րդ հոդվածով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

 

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն հանդիսացող, Աքորի գյուղի «տափի դուզ» կոչվող տեղամասում գտնվող (06-0022-0101-0086-01 ծածկագրից առանձնացված), 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ կայացնելու վարձակալության իրավունքի մրցույթ:
2.
Հաստատել վարձակալության տարեկան մեկնարկային վճարը` 10000 /տասը հազար/ դրամ, սահմանել` մրցույթի մասնակցության վճար 15000 դրամ, քայլի չափ` մեկնարկային վճարի 5%-ի չափով:
3.
Գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրվում է վարձակալության 25 (քսանհինգ) տարի ժամանակով:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱԼԵՐԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.91 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner