Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Երևան քաղաքի «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Է.Խանզադյանի 16.01.25թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սպանդարյան 7/4, Թումանյան 44/2, Սայաթ-Նովա 5 հասցեներում գտնվող «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին տրամադրել ծխախոտի արտադրանքի վաճառքի համար թիվ 062-064 թույլտվությունները:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ից գանձել 2025 թվականի 1-ին եռամսյակի համար տեղական տուրք 30000 ( երեսուն հազար ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: