Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 07-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՏՎՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով,Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 06.12.2023թ. N 1402-Ա, 27.09.2023թ. N 1139-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 21122023-06-0038 (գաղտնաբառ՝ 884REMJBZAQV), N 25122023-06-0079 (գաղտնաբառ՝ SQH74HBH7N1Q), վկայականները, հաշվի առնելով, որ  կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.

1․ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 2/15 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 06.12.2023թ. N 1402-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 62.4 քմ արտաքին մակերեսով (54.6 քմ ներքին մակերեսով) ավտոտնակը և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00624 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0061-0066/ ուղղակի վաճառքով օտարել Արսեն Մարտունի Սարիբեկյանին։

1) Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 64148 (վաթսունչորս հազար հարյուր քառասունութ) ՀՀ դրամ (1քմ-ի արժեքը՝ 1028 /հազար քսանութ/ ՀՀ դրամ):

2) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 49421 (քառասունինը հազար չորս հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ (1 քմ-ի արժեքը՝ 792 /յոթ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ):

2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 3/6 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 27.09.2023թ. N 1139-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 189.3 քմ արտաքին մակերեսով (157.1 քմ ներքին մակերեսով) պահեստը, պարիսպները և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.0282 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-022-0038-0050/ ուղղակի վաճառքով օտարել Սուսաննա Զալիկոյի Պետրոսյանին։

1) Շինությունների համար մուծման վճարը կազմում է 330897 (երեք հարյուր երեսուն հազար ութ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ (1քմ-ի արժեքը՝ 1748 /հազար յոթ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ): 2) Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 145174 (հարյուր քառասունհինգ հազար հարյուր յոթանասուն չորս) ՀՀ դրամ (1 քմ-ի արժեքը՝ 514.8 /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասներորդական/ ՀՀ դրամ):

3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(405.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner