Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի 21.02.2025 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱԹԵՐ ԳՅՈՒՂ ԱԼԱՎԵՐԴԻ - ՎԱՆԱՁՈՐ ՄԱՅՐՈՒՂՈՒ 18 ԿՄ / ՏՆԱԿ / ՀԱՍՑԵՈՒՄ ԱՁ ԱՆԱՀԻՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » N 376–Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1 Որոշման 2-րդ կետի «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Անահիտ Ավագյանից գանձել 2025 թվականի 1-ին եռամսյակի համար տեղական տուրք 750 ( յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.75 գործակիցը» արտահայտության փոխարեն կարդալ «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Անահիտ Ավագյանից գանձել 2025 թվականի 1-ին կիսամյակի համար տեղական տուրք 1000 ( մեկ հազար) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.5 գործակիցը» արտահայտությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: