Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 143-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ՝ ՏՎՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով,Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 31.10.2024թ. N 1637-Ա, 14.09.2023թ. N 1107-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 06112024-06-0059, N 06112024-06-0057 վկայականները, հաշվի առնելով, որ կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկըԱլավերդի համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Թումանյան փողոց 40/25 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 31.10.2024թ. N 1637-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 55.1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00491 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0047-0082/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Աշոտ Լավրենտի Դավթյանին։
2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց 2/7 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 14.09.2023թ. N 1107-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 72.5 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00387 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0061-0076/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Սամվել Արամայիսի Աբգարյանին։
3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner