Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 12-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, 43-րդ հոդվածով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 16․06․2006թ․ N 1060-Ն որոշումով /հավելված 6, էջ 23/, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 13.09.2024թ. N 105-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 20.09.2024թվականի թիվ 732-Ա որոշումը, ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-15 եզրակացությունը՝
որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-112-0454-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության 0.15982 հա մակերեսով հողամասը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով նշված հողամասի համար սահմանված գործառնական նշանակությանը:
2.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի 06-112-0454-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.15982 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գյուղ Օձուն, 4-րդ փողոց, 79 փոստային հասցեն։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: