Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 786-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 786-Ա

«ԱԽԹԱԼՇԻՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ՝ ԲԱԶԱՅԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՅՄԱՆՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման Հավելված 2-ի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «Ախթալշին» ԲԲ ընկերության կողմից լիազորված անձ՝ Վոլոդյա Ձավարյանի դիմումը, 04/03/2024թ. լիազորագիրը, պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը (գրանցման համար 12.120.000168), հաշվապահական հաշվեկշռից շինությունների մասին տեղեկանքը առ 01.01.1995թ., աշխատավորների, դեպուտատների Ալավերդու քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1969թվականի հունիսի 10-ի նիստի թիվ 12 արձանագրության արխիվային քաղվածքը տրված՝ Հայաստանի ազգային արխիվի Թումանյանի տարածքային ներկայացուցչությունից 08.10.2007թվականին, 29.12.2010թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի վճիռը /վարչական գործ՝ ՎԴ6/0009/05/08/, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերն ու 10.02.2024թ. տրված N 0003 մասնագիտական եզրակացությունը՝

որոշում եմ՝

1. Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզում կադաստրային 06-002-0135-0001, 06-002-0135-0003 և 06-002-0135-0005 ծածկագրերով, 0.365835 հա մակերեսով հողամասի սխալ նշված՝ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ կառուցապատման գործառնական նշանակությունն ուղղել և հաստատել նախկինում հատկացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությունը:

2. Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզում 06-002-0135-0002 ծածկագրով, 0.01512 հա մակերեսով հողամասի սխալ նշված՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությունն ուղղել և հաստատել նախկինում հատկացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությունը:

3. Հիմք ընդունելով 29.12.2010թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի վճիռը /վարչական գործ՝ ՎԴ6/0009/05/08/՝ վերականգնել «Ախթալշին» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող (իրավաբանական անձի հասցեն՝ Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի 8, ՀՎՀՀ 06600277)՝ Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-002-0135-0001, 06-002-0135-0002, 06-002-0135-0003, 06-002-0135-0004 և 06-002-0135-0005 ծածկագրերով 0.49712 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նկատմամբ հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:

4. Վերականգնել և ճանաչել «Ախթալշին» բաց բաժնետիրական ընկերության սեփականությունը (իրավաբանական անձի հասցեն՝ Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի 8, ՀՎՀՀ 06600277) 0.49712 հա մակերեսով հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1974 թվականին կառուցված շինանյութերի բեռնաթափման պահեստային տնտեսության՝ բազայի շինության՝ պահեստի նկատմամբ:

5. Կադաստրային 06-002-0135-0001, 06-002-0135-0002, 06-002-0135-0003, 06-002-0135-0004 և 06-002-0135-0005ծածկագրերով 0.49712 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը գրանցել պայմանով՝ հետագա գործարք կատարելու դեպքում վճարելով տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

6. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0135-0001, 06-002-0135-0002, 06-002-0135-0003, 06-002-0135-0004 և 06-002-0135-0005 ծածկագրերով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.49712 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում առկա շինությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Դեբեդ թաղամաս, 11 փոստային հասցեն։

7. Հողամասի սահմանները, գծային չափերը և մակերեսը որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված և որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծով:

8.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

9.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

10.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.05 Մբ) արձանագրություն 12
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner