Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդկետի դրույթներով, ՀայաստանիՀանրապետության կառավարության 09.08.2007թ. N 1032-Ն, որոշումով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 21-ի «Հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալումասին» N 41-Ա որոշումը: 2. Հավանություն տալ Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի Թբիլիսյան խճուղում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0162-0016 ծածկագրի, «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ»-ի ինքնակամ շինություններով ծանրաբեռնված, 0.34 հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքը բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը: 3. Նշված՝ 0.34 հա մակերեսով հողամասն իր մեջ ներառում է նաև համայնքային սեփականություն հանդիսացող, 06-002-0113-0003 կադաստրային ծածկագրով 0.0597 հա մակերեսով (վկայական N 09102019-06-0026) հողամասը, որը սույն որոշման պահին արդեն իսկ քանդված կաթսայատան զբաղեցրած հողամասն է: 4. Համայնքի ղեկավարին` հողամասի նպատակային նշանակության փոփոխման առաջարկությունների վերաբերյալ հողաշինարարական գործը ներկայացնել լիազոր մարմնի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
|