|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մայիսի 2025 թվականի N 849-Ա |
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-058-0121-0032 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.17143 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 15062022-06-0091 վկայականը՝ որոշում եմ. 1. Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-058-0121-0032 ծածկագրով, 0.17143 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ ցածրարժեք հողատեսքը փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ IV կարգի խոտհարքի: 2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: 3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.21 Մբ)
որոշում N 849-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|