|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2019 թվականի N 16-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25.12.2018Թ. «ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԱՀԻՆ ԿԱՅԱՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 96-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ավագանու անդամների առաջարկությունը, «ԱԿԱ - ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից 14.12.2018թ. տրված շինությունների հատակագիծը՝ համայնքի ավագանին որոշում է. Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. N 96-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն. «Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 1-ին հարկից սեփականության իրավունքով Նատալյա Իվանովնա Փարսոյանին (հասցե՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 8) վերաբնակեցման համար նվիրաբերել 136.5 քմ մակերեսով տարածք» նախադասությունը փոփոխել նոր՝ «Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 1-ին հարկից սեփականության իրավունքով Նատալյա Իվանովնա Փարսոյանին (հասցե՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 8) վերաբնակեցման համար նվիրաբերել 149.9 քմ մակերեսով տարածք» նախադասությամբ: |
Կողմ -10 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|