Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.
1.Հաստատել. 1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի,որից՝
ա․ եկամուտների գծով` 3993098,28 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝ 4540274,59 հազար դրամ,
գ․ Ազատ մնացորդը՝ 547176,31 հազար դրամ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա