Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հիմք ընդունելով քաղաքացի Ռազմիկ Աղաբեկի Շահվերդյանի դիմումը, անձնագրի պատճենը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․05․1991թ․ N 1 որոշման քաղվածքը, 21․06․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված 24․06․2024թ․ N 3710 բնակելի տան կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը՝ որոշում եմ.
1.Վերականգնել Ռազմիկ Աղաբեկի Շահվերդյանին պատկանող, կադաստրային քարտեզի 06-112-0053-0015 ծածկագրով, համայնք Ալավերդի, Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․1210 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1940 թվականին կառուցված բնակելի տունը և անասնաշենքը, Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Ռազմիկ Աղաբեկի Շահվերդյանի (ծնված՝ 15.08․1943թ.) սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի 06-112-0053-0015 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․1210 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 2-րդ փակուղի, 14/2 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: