Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-80-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման կարգի VIII գլխով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով՝
համայնքի ավագանին որոշում է ․ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով՝ համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրման կանոնակարգը՝ համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |