Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4) մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով, 624-րդ հոդվածի 2-րդ կետով և 466-րդ հոդվածի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով Անահիտ Հրաչիկի Ջաղինյանի դիմումը, վարձակալության իրավունքի N 25022025-06-0015 վկայականը, ՄՏ-05032025-06-0550 միասնական տեղեկանքը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի Էվոյան փողոց 26 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0038-0180 ծածկագրով, ավտոտնակով ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0049 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, 92008 /իննսուներկու հազար ութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել ավտոտնակի սեփականատեր հանդիսացող՝ Անահիտ Հրաչիկի Ջաղինյանին: 2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Անահիտ Հրաչիկի Ջաղինյանի հետ կնքել հողամասի առք ու վաճառքի պայմանագիր: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |