Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի`
համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի հունիսի 25-ի հերթական թիվ 7 նիստի հետևյալ օրակարգը՝ 1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի հունիսի 25-ի հերթական թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին. 1.2 Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը՝ տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին․ 1.3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոց հասցեում գտնվող, 06-002-0012-0034 կադաստրային ծածկագրով, 1.7446 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին․ 1.4 Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի 6-րդ փողոց, 41 հասցեում գտնվող, 06-069-0070-0020 ծածկագրով, 2.2321 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին․ 1․5 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 15 մարտի 2024 թվականի թիվ 31-Աորոշման մեջ փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |